Արցախում իմ տեսած վայրագություններից հետո ես չեմ պատրաստվում գնալ, հանգստանալ Թուրքիայում, Ադրբեջանում․ Ռուս լրագրող

Արցախում ռազմական գործողությունները լուսաբանած ռուս լրագրող Տիմոտի Երմակովը հայտարարել է, որ այն, ինչ տեսել է առաջնագծում թուրք-ադրբեջանական վայրագություն է։

«Ադրբեջանը և Թուրքիան անձամբ ինձ համար այժմ առավելագույնը տրանզիտային երկրներ են լինելու։ Ես չեմ պատրաստվում այդ երկրներում մնալ օդանավակայանից հեռու, առավել ևս՝ երբևէ հանգստանալ։ Իմ տեսած վայրագություններից հետո այլ ելք չկա», -Մոսկվա վերադառնալուց հետո գրել է ռուս լրագրողը՝ տեղեկացնելով, որ իր հետ ամեն ինչ նորմալ է։