Նորայր Փանոսյանը կալանքից ազատ է արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի  նախագահությամբ, բավարարել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ,Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել:

Հատուկ քննչական ծառայությունը փոփոխել էր Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: