«Հույս ունեմ՝ կհասցնեմ Արփիի հետ էլ այս մասին խոսել». Աննա Հակոբյանի գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է։

Ես Մարիամին ու Շուշանին մի ֆունդամենտալ արժեք եմ փոխանցել, այն, որ սեփական արժանապատվությունը, բարոյականությունը եւ, ի հեճուկս կյանքում հանդիպող բոլոր ճղճիմ երեւույթների, միշտ բարձունքում մնալը վեր է ամեն ինչից, այդ թվում՝ մեր իսկ ցանկություններից ու էմոցիաներից։

Հույս ունեմ՝ կհասցնեմ Արփիի հետ էլ այս մասին խոսել»։