«Դաշնակցականները պետք է իմանան, որ ինչ էլ անեն՝ արդեն ընկել են պատմության աղբարկղը, որից դուրս գալն անհնարին է». Վահան Բադասյան

«Դաշնակցականները պետք է իմանան, որ ինչ էլ անեն՝ արդեն ընկել են պատմության աղբարկղը, որից դուրս գալն անհնարին է». Վահան Բադասյան
«Դաշնակցականները պետք է իմանան, որ ինչ էլ անեն՝ արդեն ընկել են պատմության աղբարկղը, որից դուրս գալն անհնարին է». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարո՛ն Բադասյան, օրեր առաջ դաշնակցականները Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, դեղին քարտ ցույց տվեցին իշխանություններին և ասացին, որ կարմիր քարտի տեղն էլ գիտեն և անհրաժեշտության դեպքում կարմիր քարտ ցույց կտան իշխանությանը։ Ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ-ի ակտիվացումը։

– Ամեն դեպքում, եթե նույնիսկ մենք նոր կառավարության քայլերի հետ համաձայն չենք, մենք իրականում տեմպերի հետ համաձայն չենք, թե ինչո՛ւ պատասխանատվության չեն ենթարկում նախկիններին, ինչո՛ւ գնահատականներ չեն տալիս նրանց գործունեությանը, ինչո՛ւ չեն քանդում նախկին համակարգը բոլոր ոլորտներում։

Ընդհանուր առմամբ, ժողովրդի դժգոհությունը դա է, բայց դա չի նշանակում, որ եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հավուր պատշաճի պատժել հին ռեժիմի անդամներին, ուրեմն հին ռեժիմի անդամները կամ նրանց սպասարկուները պետք է ոտքի կանգնեն։ Հիմա ՀՅԴ ղեկավարությունը հանրահավաք է կազմակերպել։ Ես նրանց կհասկանայի, եթե նրանք միտինգ անեին նաև այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր Հայաստանը մտցնել ԵԱՏՄ կազմի մեջ։

Ես կհասկանայի, եթե նրանք միտինգ անեին այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն ուզում էր և սկսել էր երկրի տնտեսական լծակները հանձնել օտարին։ Ես կհասկանայի, եթե ապրիլյան պատերազմի ժամանակ խոսեին այն մասին, թե ինչո՛ւ է մեր սպառազինությունն այդքան հետ ընկնում։

Այսօր էլ նրանք միանգամից ու միանշանակ տեսնելով ժողովրդի դժգոհությունը, կարծում են, թե կարող են այդ դժգոհությունն օգտագործել ռևանշիստական նկրտումներ իրականացնելու համար։ Բայց չարաչար սխալվում են, նրանք ավելի խորն են ընկնում պատմության աղբարկղը։ Եթե նոր կառավարության սխալների մասին խոսող էին, ապա պետք է խոսեն այն մարդիկ, որոնք միշտ կանգնած են եղել ի շահ հայ ժողովրդի և պետականության, ոչ թե իշխանավորի շահի։

– Մենք տեսանք նաև, որ ՀՅԴ-ականները փորձում են հեռավորություն պահպանել Քոչարյանից, փորձեցին մաքրել իրենց վրայից քոչարյանականի պիտակը, ասվեց, որ իրենք հին գործիչների հետ գործ չունեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։ Իսկապե՞ս նրանք ազնիվ են իրենց մղումներում։

– Կա «քաղաքական պոռնկություն» տերմինը, և այս դեպքում այդ որակումը տեղին է։

– Այդ հանրահավաքում Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ սա մի ընթացք է, որը գուժում է սահմանադրական պետության վերջի մասին։ Ինչպե՞ս եք գնահատում, որ մեկ տարի առաջ համագործակցում էին իշխանության հետ, իսկ այսօր քննադատությունների տարափ կա նրանց կողմից։

– Մասամբ ճիշտ են ասում, որովհետև իրենք որպես այս Սահմանադրության որոշ դրույթների մասնակից ու քվեարկող, որպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցներ՝ պետք է բանտ նստեին։ Եթե բանտ չեն նստել, ուրեմն նրանց դժգոհությունն արդարացի է։ Նաև դաշնակցականների օժանդակությամբ է իշխանությունն ընդունել ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը, գազային համաձայնագրերը։ Նրանք այսօր միտինգ են անում, որ հետ գան և ժողովրդի արյունը նորից ծծեն։ Նրանք պետք է բանտում լինեին, և սա է Նիկոլ Փաշինյանի սխալը։

– Կարծում եք՝ դաշնակցականներն ու նախկին իշխանության ներկայացուցիչները վախենո՞ւմ են լյուստրացիայից, վեթինգի ինստիտուտից ու անցումային արդարադատությունից։

– Այո՛, նրանք ցայտնոտի մեջ են, որովհետև ամեն մեկն էլ իր դիրքերն ունի։ Օրինակ՝ Քոչարյանին ազատող դատավորը դաշնակցական շրջանակներից է, իրենք ախոռամանից հեռու են մնացել։ Անցումային արդարադատություն և բարեփոխումներ կատարելու դեպքում նրանցից շատ-շատերը կզրկվեն իրենց ազդեցություններից, իսկ դա նրանց վերջին հույսն էր։ Բայց նրանք պետք է իմանան, որ ինչ էլ անեն, ոնց էլ անեն՝ արդեն ընկել են պատմության աղբարկղը, որից դուրս գալն անհնարին է։

– Ձեր կարծիքով՝ վերջին շրջանում ինչո՞ւ են նրանք այդքան ակտիվացել, հատկապես, Արցախում։

– Նրանք արդեն քաղաքական լուսանցքում են և այդտեղից դուրս գալու քայլեր են անում։ Բայց պետք է արձանագրել, որ ինչպես ղարաբաղցիներն են ասում՝ «ապան մեռել ա»։ Ուրեմն պետք է ապայի գերեզմանին տապանաքար գցվի։ ՀՅԴ-ն բազմամյա տարիների լավ պատմություն, հերոսական պատմության էջեր ունի, բայց, ցավոք, արդեն մահացել է։

Մանե Հարությունյան

MediaLab.am

MediaLab.am