Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը

 Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հովեյանի թեկնածությունը խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը։

«Պարոն Հովեյանը ծնվել է 1975 թ. մարտի 1-ին, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 2005-2007թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման բաժնում, ունի մագիստրոսի կոչում»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ աշխատանքային գործունեության ընթացքում Գեղամ Հովեյանը Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ:

Գեղամ Հովեյանն արժանացել է նաև մի շարք պարգևների: