Խորհրդարանում աղմուկ-աղաղակի փոխարեն պետք է ընդունել ՊՆ դիրքորոշմանն ու Զինված ուժերին սատարող հայտարարություն․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շոյգուն “դաշույնով” ակնարկում է Հայաստանի նոր սպառազինության մասին: Դա անմիջապես հաջորդում է Հայաստանի դիրքի կոշտացմանը, որ արտահայտում էր պաշտպանության նոր նախարարը:

Ալիեւը անհանգիստ է, ու հայտարարում է, թե Հայաստանը զինում է Արցախը: Հասկանալի է, Հայաստանը չի կարող անել դա առանց Ռուսաստանի: Ռուսաստանն էլ չի կարող իր անվտանգային մարտահրավերները սպասարկել, առանց ԱՄՆ, որովհետեւ Չինաստանը գործընկեր չէ, Չինաստանը ՌԴ պոչից խժռող “հրեշ” է:

Իսկ Թուրքիան խժռում է հրդեհը: Հայաստանի համար բացվում է աշխատանքի միջավայր: Թե որքան կմնա բաց, ասել բարդ է, բայց պետք է հիմա առավելագույնս ամուր փակել Հայաստանի ու Արցախի սահմանները, ու աշխատել, աշխատել: Իսկ խորհրդարանում աղմուկ աղաղակի փոխարեն, պետք է ընդունել ՊՆ դիրքորոշմանն ու Զինված ուժերին սատարող հայտարարություն: Վաղն էլ ուշ չէ, մյուս օրն էլ ուշ չէ: Թող դա լինի իրար չբզկտելու շուրջ այսօր նշմարված պայմանավորվածության հաջորդ քայլը»: