Լիտվան պլանավորում է վերականգնել օդային հաղորդակցությունը Նորվեգիայի հետ

Լիտվայի կառավարությունն իր աջակցությունն է հայտնել ԱԳՆ-ի ներկայացրած առաջարկությունն այն մասին, որ վերականգնեն օդային հաղորդակցությունը Նորվեգիայի հետ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկցնում է «Ռեգնում» գործակալությունը:

Թռիչքները նախատեսվում է վերականգնել դեպի Օսլո, Օլեսուն, Բերգեն: Թռիչքների վերականգնման հայտն ավելի վաղ եկել էր «AirBaltic» և «WizzAir» ավիաընկերություններից:

Մայիսի 13-ին Լիտվան վերականգնել էր օդային հաղորդակցությունը Գերմանիայի հետ: Մայիսի 18-ին վերագործարկվել է Վիլնյուս-Ռիգա ուղղությունը, մայիսի 25-ին նախատեսվում է վերսկսել թռիչքները դեպի Տալլին: