Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
Ըստ հաղորդագրության, Արցախում շարունակվում են տոնական միջոցառումները, որոնց ևս Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի:
© Medialab.am