ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, Սյունիքի մարզում է: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի Ֆեյսբուքի էջից:
Աննա Հակոբյանին ուղեկցել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Այսօր Բնունիս համայնքում պատիվ ունեցանք հյուրընկալվել 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած Գոռ Գասպարյանի, Գեորգ Բաբաջանյանի ընտանիքներին և Էդգար Մարգարյանի տանը»,- հայտնել է վարչապետի տիկինը՝ կից հրապարակելով լուսանկարներ: