Ռուսաստանը մտադիր է շարունակել անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև գոյություն ունեցող եռակողմ համաձայնության հիման վրա տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու համար։

Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան  տարածած հայտարարության մեջ:

«2020 թվականի ողբերգական իրադարձությունների սկզբի հիշատակի օրը մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհերի համար, մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- նշել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից՝ հավելելով, որ  ռուսական կողմի, այդ թվում՝ ռուս խաղաղապահ զորակազմի  գործունեության ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հումանիտար հրատապ խնդիրները։