Դատարանը երկու ամսով երկարացրել է Լևոն Քոչարյանի կալանքը

Դատարանը երկու ամսով երկարացրել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Լևոն Քոչարյանի կալանքը: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Լևոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով»,-գրել է Կոչուբաևը:

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը մեղադրվում է ընդդիմության ցույցի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նա չի ընդունում մեղադրանքը: