Կին ուսանողների համար միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակի մրցույթ է հայտարարվում.ԿԳՄՍՆ

Մեկնարկել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթը:

Ինչպես  հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում:

Ծրագրի շրջանակում տարեկան  ընտրված 150 կին դիմորդի տրամադրվելու է մինչև 20.000 եվրո կրթաթոշակ` աշխարհի տարբեր բուհերում միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար, ինչպես նաև տարեկան մինչև 20.000 եվրո՝ կեցության ծախսերի համար։       

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի սեպտեմբերի 30-ն է։

Նախարարությունից տեղեկացնում են, որ ուսանողները կարող են դիմել 2022/23 և 2023/24 ուսումնական տարիների համար:

Հայտ ներկայացնելու մանրամասներին, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։