Առավել հաճախ COVID-19-ով հիվանդանում են մինչեւ մեկ տարեկան երեխաները եւ դեռահասները

Առավել հաճախ COVID-19-ով հիվանդանում են մինչեւ մեկ տարեկան երեխաները եւ դեռահասները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն, Վարակաբանների ազգային գիտական ընկերության նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ալեքսանդր Գորելովը:

Նրա խոսքով՝ համաճարակաբանական գործընթացի մեջ ներքաշված երեխաները կազմում են դեպքերի 11 տոկոսը: «Առավել հաճախ COVID-19-ով հիվանդանում են մինչեւ մեկ տարեկան երեխաները եւ յոթ տարեկանից հետո, հիմնականում հիվանդանում են դեռահասները»,-ասել Է Գորելովը՝ հանդես գալով «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

Նա նաեւ ճշտել Է, որ դեպքերի 70 տոկոսի ժամանակ երեխաները վարակվում են մեծահասակներից, ուստի հարկ Է, որպեսզի չափահասները պատվաստվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: