Գործարկվել է ԱՀ Մարտունու կայուն էլեկտրամատակարարումն ապահովող նոր օդային գիծը

Շուրջ 3 ամիս տևած աշխատանքների արդյունքում վերականգնվել է Մարտունու շրջանի բնակավայրերի կայուն էլեկտրամատակարարումը:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Արցախէներգո» ՓԲ ընկերության տնօրենի առաջին տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ մանրամասնելով, որ արդյունքում ներկայում Մարտունին ունի 3 մեգավատտ հզորությամբ էլեկտրամատակարարում:

Այնպես է պլանավորված է այնպես, որպեսզի անհրաժեշտ լարման խնդիր:

«Ստեփանակերտ- Մարտունի՝  35 կՎտ նոր օդային նոր գծի երկարությունը կազմում է մոտ  40 կիլոմետր՝  8-10 մեգավատ թողունակությամբ »,-հայտնեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ օդային գիծը կառուցվել է«Արցախէնեգո» ՓԲ ընկերության անձնակազմի ներգրավմամբ ու ֆինանսական միջոցներով, որը կազմել է ավելի քան 1,5 միլիարդ դրամ:

Օդային գծի գործարկմամբ՝ ապահովվել է Մարտունու կայուն էլեկտրամատակարարումը, որը մինչ այս գործում էր սահմանափակումներով ու ցածր լարմամբ:

Տիգրան Գաբրիելյանի հաղորդմամբ՝ ներկայում ընթացքում է նաև Մարտունու  35/10 ենթակայանից նոր օդային գծի կառուցումը դեպի Կարմիր շուկայի ենթակայան»: