Անմահները. ՊՆ-ն՝ ադրեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 5 կին զինծառայողների մասին

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 5 կին զինծառայող: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ՊՆ հաղորդագրությունից:

«2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները`

Սուսաննա Մարգարի Գրիգորյանը

Անուշ Աշոտի Ապետյանը

Ալիսա Սուրենի Մելքոնյանը

Իրինա Կառլենի Գասպարյանը

Գայանե Գևորգի Աբգարյանը և այլք:

Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը:

Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը` կյանքը զոհաբերած և իրենց անուններն անմահացրած մեր բոլոր հերոսներին»: