Ինչ աշխատանքներ են տարվում Սևանա լճի վիճակի բարելավման ուղղությամբ. ԳԱԱ մասնագետ

Ինչ աշխատանքներ են տարվում Սևանա լճի վիճակի բարելավման ուղղությամբ. ԳԱԱ մասնագետ
Ինչ աշխատանքներ են տարվում Սևանա լճի վիճակի բարելավման ուղղությամբ. ԳԱԱ մասնագետ

ԳԱԱ Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն այսօր Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ մանրամասնեց, թե ինչ աշխատանքներ են տարվում Սևանա լճի վիճակի բարելավման ուղղությամբ:

Ըստ նրա՝ վարչապետի կողմից հանձնարարություններ են տրվել, ներկայումս իրենք Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացնում:

«Լուրջ միջոցառումներ ենք ձեռնարկում, ափամերձ հատվածում 300 մշտական գործող օբյեկտներից արդեն 10-ում փորձնական տեղադրել ենք այն փորձնական նմուշները, որոնք ջուրը մաքրում են, բիոլոգիական մաքրում է կատարվում: Եվ ուրախալի է, որ դրանց շուրջ ջրի որևէ ծաղկում չի կատարվել»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով՝  նաև աշխատանքներ են տարվում ջրի տակ անցած  մոտ 700 հա անտանռների կոճղերը հանելու ուղղությամբ:

«Այս բոլոր միջոցառումներն անելուց հետո մենք մի շատ կարևոր միջոցառում ենք նաև ուզում անենք, վարչապետն արդեն ընդունել է առաջարկությունը, ֆինանասավորումը գրեթե կա: Նախատեսում ենք կառուցենք 2-2.5 տարվա մեջ 3-4 դոնոր ջրամբարներ կառուցել, որպեսզի ջուրը բերենք լցնենք Սևանա լիճ: Դա շատ կարևոր է, քանի որ մաքուր ջուր կլցվի լիճ»,- նշեց մասնագետը:

Նա ասաց, որ լիճն այս վիճակի է հասել, քանի որ Գեղարքունիքի մարզում չեն գործում կեղտաջրերի մաքրման կայանները, չկա աղբահանության կազմակերպված համակարգ: Ջրահավաք ավազանի ամբողջ աղբը տարիներ շարունակ կցվել է ջուրը: Մյուս կողմից էլ նախկին իշխանությունների օրոք թերի են մաքրվել ջրի տակ անցած ափամերձ անտառները: Դրա հետևանքով ՝մոտ 700 հա անտառների կոճղեր հայտնվել են ջրի տակ: