Գայի պողոտայում մի խումբ անձինք վնասել են փաստաբանական գրասենյակի գույքը. մեկ մարդ ձերբակալվել է

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձինք վնասել են Գայի պողոտայում գործող փաստաբանական գրասենյակի գույքը, հնչեցրել են հայհոյանքներ, վնասել տնօրենի մեքենան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կազմակերպել և տեղում ղեկավարել է մայրաքաղաքի 44-ամյա բնակիչը: Նա ժամը 21:40-ին Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն: