ՃՏՊ Ուշի գյուղի ոլորաններում․ կա զոհ

Ապրիլի 14-ին, ժամը 09։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Ուշի գյուղի ոլորաններում, «DAF» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել ձորակը (մոտ 6մ):

Փրկարարները հատուկ տեխնիկայի և վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Այս մասին տեղեկցնում է ԱԻՆ-ը։