Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում են բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

«Հաշվի առնելով մարտի 13-20-ին սպասվող օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը, գիշերային ժամերին սպասվող բացասական ջերմաստիճանները, հատկապես Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում ենք բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել»։