Մարիա Զախարովան՝ հայրենիք վերադարձած 15 հայ ռազմագերիների մասին.Factor.am


Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը երեկ ազատ է արձակել ականապատված դաշտերի քարտեզների մի մասի դիմաց։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Վրաստանի ջանքերով։

«Երկար սպասված ու հիանալի նորություն։ Ողջունում ենք կողմերի նման քայլերը»,- տելեգրամում գրել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։


Հայտնում է Factor.am-ը