«Կոչ եմ անում բոլոր առևտրային բանկերին 2 ամսով չեղարկել տրված վարկերի դիմաց տոկոսների գանձումը». Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կոչ եմ անում բոլոր առևտրային բանկերին 2 ամսով, 2020-ի մարտի 15-ից, չեղարկել տրված վարկերի դիմաց տոկոսների գանձումը՝ անփոփոխ թողնելով ավանդների դիմաց կատարվող վճարումները։

Հիմնավորում. ՀՀ բանկային համակարգում ավելի քան 20 տարի է ինչ հարկավորման մակարդակը, սխալ քաղաքականության պատճառով, մի քանի անգամ ավելի ցածր է, քան տնտեսության մյուս ոլորտներում»։