Ստուգայցերը շարունակվում են, խախտումեր թույլ տվող տնտեսավարողների թիվը նվազում է. ՍԱՏՄ

Հեղինակ MediaLab

Սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների պարբերական կրկնայցերն ու ստուգայցերը երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր չի ընդհատվել ոչ մի օր: Տարվել են նաև խորհրդատվական աջակցության աշխատանքեր, որոնց շնորհիվ հանրային սննդի օբյելտներում, արտադրություններում և իրացման ցանցում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի:

ՍԱՏՄ տեսուչների կողմից այսօր անցկացված վերահսկողության արդյունքում թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում հայտնաբերվել է որոշակի խախտումներ: Դրանք քիչ են՝ երկուսը Երևանում, երեքը մարզերում, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան: Այդ կազմակերպություններում խախտվել են ախտահանիչներով բոլոր նախատեսված վայրերն ապահովելու, օգտագործված դիմակների համար փակ աղբաման ունենալու, ինչպես նաև ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը: Կազմվել են արձանագրություններ, որոնք կներկայացվեն ՀՀ պարետատուն:

Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ 24 ժամով կասեցվել է նաև մի քանի տնտեսավարողների գործունեությունը:

ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։