10 օրում 30 հայրենադարձ ընտանիք, շուրջ 250 հազար դոլարի արտոնություն, և սա դեռ փակ սահմաններով․ Սիսակ Գաբրիելյան

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր  Սիսակ Գաբրիելյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«10 օրում 30 հայրենադարձ ընտանիք, շուրջ 250 հազար դոլարի արտոնություն։ Եւ սա դեռ փակ սահմաններով։

Մաքսային ծառայությունում դիմավորում ենք հայրենադարձությունը խթանող նոր օրենքի առաջին շահառուներին։

Տիկին Վերան, ավելի քան 20 տարի ԱՄՆ ում ապրելուց հետո, ամուսնու հետ հավաքեցին տան ամբողջ գույքն ու օրեր առաջ մշտական վերադարձան Հայրենիք։ 3.5 տոննա գույքը, թոշակառու ամուսինները հաշված րոպեների ընթացքում ստացան ԱնՎՃԱՐ։

Արտոնության չափը մոտ 7500 դոլար։ Նահանգներից վերադարձած եւս երեք ընտանիք մեքենաներն ու գույքն այսօր ստացան անվճար, արտոնությունը մոտ 78000 դոլար։

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, եթե վերջին 5 տարվա առնվազն կեսը չեք եղել Հայաստանում, ապա հայրենիք վերադառնալուց դիմեք ՊԵԿ, մաքսային ծառայողները կարճ ժամանակում զրոյական վճարով կտան Ձեր գույքն ու ավտոմեքենան։

Համապատասխան ուղեցույցը շուտով կտրամադրվի հայաստանի բոլոր դեսպանատներին եւ Հյուպատոսական ծառայություններին, այցելեք ծանոթացեք ընթացակարգին, զանգահարեք ՊԵԿ թեժ գծին»։