Թրամփը կրկին սպառնում է Իրանին ռազմական հարվածով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր սպառնալիքը, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմական հարված հասցնել Իրանին՝ պահանջելով, որ Թեհրանը համաձայնության գա իր միջուկային ծրագրի շուրջ։

«Մի հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան։ Այն արագ է շարժվում՝ մեծ ուժով, ոգևորությամբ և նպատակասլացությամբ։ Դա ավելի մեծ նավատորմ է՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը գլխավորությամբ, քան այն նավատորմը, որը ուղարկվել էր Վենեսուելա»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

Նա հավելել է, որ, ինչպես Վենեսուելայի դեպքում, այդ նավատորմը «պատրաստ է, ցանկանում է և ունակ է արագ կատարել իր առաքելությունը՝ անհրաժեշտության դեպքում արագությամբ և ուժի կիրառմամբ»։

«Հուսով եմ՝ Իրանն արագորեն կգա բանակցությունների սեղանի շուրջ և կհամաձայնի արդար ու հավասար գործարքի՝ առանց միջուկային զենքի, որը լավ կլինի բոլոր կողմերի համար։ Ժամանակը սպառվում է։ Ես նախկինում էլ ասել եմ Իրանին՝ գործարք կնքեք։ Նրանք դա չարեցին, և սկսվեց «Կեսգիշերային մուրճ» գործողությունը։ Հաջորդ հարձակումը շատ ավելի վատը կլինի։ Թույլ մի՛ տվեք, որ դա կրկնվի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։