Սեղմված գազի շուկա. ինչ են ցույց տալիս վաճառքի տվյալները․ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Սեղմված գազի շուկան ուսումնասիրելիս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շուկայի ընկերությունների կատարած ծախսերի եւ նրանց ստացած եկամուտների վերաբերյալ առավել ճշգրիտ պատկեր ստանալու նպատակով ընկերությունների գնագոյացումը հաշվարկել է տարեկան կտրվածքով: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ տնտեսվարողներ պահպանել են իրենց շահութաբերությունը, իսկ որոշների մոտ փոփոխություններ են եղել: Վերջիններիս շահութաբերությունը 2019 թ. մայիսին 2018 թ. միջին շահութաբերության համեմատ փոփոխվել է  -3 տոկոսից մինչեւ 4 տոկոս, իսկ որոշ ընկերությունների մասով -4-ից մինչեւ 22 տոկոս:

Այնուամենայնիվ, ի՞նչ կարող է վկայել ընկերությունների կողմից վարվող նույնանման գնային քաղաքականությունը: ,Դա կարող է վկայել ընկերությունների միջեւ առկա հնարավոր գնային համաձայնությունների մասինե,- հարցին ի պատասխան համառոտել է ՏՄՊՊՀ նախագահը:

Մասնավորապես՝ խմ-ով վաճառելու դեպքում որոշ ընկերությունների մոտ առկա զրոյական, բացասական կամ ցածր շահութաբերությունը կարող է վկայել այն մասին, որ բնական գազը խմ-ով իրացնելիս թույլ են տրվել որոշակի թերլցումներ, ինչի հետեւանքով կարողացել են գազը վաճառել համեմատաբար ցածր գնով, իսկ կգ-ով իրացման դեպքում վերացել է թաքնված շրջանառությունը, եւ շահութաբերությունն արտացոլում է ընկերությունների մոտ առկա իրական պատկերը…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։