«Թագավոր ախպերն» ու «խորամանկ պապիկը». Լրագիր

«Թագավոր ախպերն» ու «խորամանկ պապիկը». Լրագիր
«Թագավոր ախպերն» ու «խորամանկ պապիկը». Լրագիր

Երեւանի ավագանու ընտրությանը Հայ ազգային կոնգրեսը չհաղթահարեց անցողիկ շեմը, ինչպես ավագանու եւ խորհրդարանի նախորդ ընտրություններին: Քանի որ Հայաստանում ընտրություններ որպես այդպիսին չեն լինում, ապա մնում է «անցկացնելը»: Այս անգամ Կոնգրեսին «չանցկացրին», եւ դրանում զարմանալի բան չկա:

Երբ «խորամանկ պապիկը» հռչակեց քաղաքագիտական նոր կուրսը, որը ենթադրում էր ԲՀԿ-ի հետ համագործակցություն, պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանն այլեւս կորցրել է ադեկվատությունն իրավիճակին: «Նոր կուրսը» ԲՀԿ եւ Կոնգրեսի տեսաբանները հռչակեցին հանճարեղ քաղաքականություն, որի իմաստն այն էր, որ իբր ԲՀԿ-ին «պոկելով« իշխանությունից, հնարավորություն է ստեղծվում տապալել իշխանական մոնոլիտը:

Այս կուրսի հռչակումից պարզ դարձավ նաեւ, որ Կոնգրեսը հրաժարվում է պայքարից եւ ներգրավվում է ներիշխանական գործընթացների մեջ, որտեղ անխուսափելի էր դառնում ԲՀԿ-ի «դռնապանի» ու փաստաբանի դերը: Կոնգրեսի խնդիրը ԲՀԿ-ին մաքրելն էր ամեն ինչից՝ մարտի 1-ից մինչեւ «սովորական» օրինախախտումները: Պետք է ասել, որ Կոնգրեսը ազնվորեն կատարեց այդ դերը, սեփական արժանապատվության ու հեռանկարի հաշվին, խտրություն չդնելով միջոցների մեջ:

Քանի որ դա ձեռնտու էր նաեւ Սերժ Սարգսյանին, ապա որոշում կայացվեց Կոնգրեսին անցկացնել խորհրդարան, 2012-ի մայիսի ընտրությանը: Կոնգրեսի գործունեությունը գնահատվեց ըստ արժանվույն՝ համակարգը նրա շնորհիվ ազատվեց հեղափոխության սպառնալիքից, միաժամանակ «մաքրվեց» ԲՀԿ-ն, Սերժ Սարգսյանի համար ապահովելով մանեւրի լայն դաշտ, որի արդյունքը 2012-ի եւ 2013-ի ընտրությունների «լեգիտիմացումն» էր:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ