Առաջիկա օրերին ՌԴ-ից Հայաստան չարտերային թռիչքներ կիրականացվեն

Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան «S7» և «Aircompany Armenia» ընկերությունների կողմից իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը հետևյալն է․

Հուլիսի 23-ին – «S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից (ժամը՝12։40-ին)

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.s7.ru), կամ օդանավակայանի ընկերության տոմսարկղից։

Հուլիսի 29-ին – «Aircompany Armenia» ընկերության Նովոսիբիրսկ-Երևան չվերթը (ժամը՝18։00-ին)

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.armeniafly.com), ինչպես նաև երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10), կամ Նովոսիբիրսկի օդանավակայանի տոմսարկղից։

Բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։