Իշխան Սաղաթելյանը գալու է իմ դուռը որ ի՞նչ անի. Վահան Քերոբյան

Լուսանկարը՝ SputnikArmenia

Իշխան Սաղաթելյանը կարող է երկրի սահմանադրությամբ հաստատված մարմինը, այս դեպքում՝ Ազգային ժողովի ամբիոնը օգտագործել ու հետաքրքրող հարցերը տալ, գալու է իմ դուռը որ ի՞նչ անի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այս օրերին նախարարներին հարցեր է տալիս՝ արդյոք նրանց համար ընդունելի է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ընդդիմության դիրքորոշումը:

«Ես տեսնում եմ, որ նրանք թափառում են քաղաքում, գնում են այս նախարարությունից, այն նախարարություն, փորձում են հանդիպել նախարարների հետ, բայց այդ նախարարները զբաղված մարդիկ են, օրակարգ ունեն, բավական խիտ զբաղվածություն: Եվ գալ, պահանջել հանդիպում, տալ մի հարց, որի պատասխանը իրենց ոչինչ չի տալու, չեմ կարծում արդյունավետ գործ է», -ասել է նախարար Քերոբյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է նսեմացնում ընդդիմադիրների գործողությունները, նախարարը արձագանքել է. «Իշխան Սաղաթելյանը որտե՞ղ էր 44-օրյա պատերազմի ընթացքում և արդյոք ի՞նքը պետք է ինձ էդպիսի հարց տա, թե՞ ես պետք է իրեն էդպիսի հարց տամ»: