Բաղրամյան 26-ից արձագանքում են հանրաքվե անցկացնելու նախագծին․ Factor.am

ՀՀ Նախագահի աշխատակազմը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը դեռևս չի ստացել Ազգային ժողովից: Սահմանված ժամկետում նախագահն իր դիրքորոշումը կարտահայտի:

Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Բաղրամյան 26-ից՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք նախագահը կստորագրի հանրաքվե անցկացնելու որոշման նախագիծը: Նշենք, որ ԱԺ-ն հանրաքվեի նախագիծը Հանրապետության նախագահին պետք է ուղարկի մեկ շաբաթվա ընթացքում, իսկ նախագահը՝ այն ստորագրի եռօրյա ժամկետում: Քվեարկությունն անցկացվում է հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Սա նշանակում է, որ հանրաքվեն կարող է անցկացվել ապրիլին:

Հիշեցնենք, որ իշխանությունը նախաձեռնել է Սահմանադրական փոփոխություններ, որոնցով դադարեցվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մի քանի անդամների լիազորությունները: