Պատմության դասագրքերում մարտի 1-ի իրադարձությունների ներկայացումը վերանայելու համար ստեղծվել է հանձնաժողով

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է պատմության մասնագետներից կազմված հանձնաժողով, որը քննարկում է պատմության դասագրքերի վերանայման հարցը՝ պայմանավորված 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ներկայացմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Իմ հրամանով ստեղծվել է բուհերից, դպրոցներից պատմության մասնագետների ներգրավմամբ հանձնաժողով: Եվ հիմա այդ ուղղությամբ քննարկում է ընթանում: Կարծում եմ, որ քննարկումներից հետո եզրակացություն կներկայացնենք: Խնդիրները կոնկրետ պատմության դասագրքերում մարտի 1-ի իրադարձությունների ներկայացման հետ են կապված»,-ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց՝ ինքն անձամբ չի ուսումնասիրել դասագրքերը, սակայն հրապարակումներից ծանոթ է, որ թյուր ինֆորմացիա է փոխանցվել: