Առաքել Մովսիսյանը`լրագրողներին. «Դավայ, յան տվեք սաղդ» (Տեսանյութ)

Առաքել Մովսիսյանը`լրագրողներին. «Դավայ, յան տվեք սաղդ» (Տեսանյութ)
Առաքել Մովսիսյանը`լրագրողներին. «Դավայ, յան տվեք սաղդ» (Տեսանյութ)

Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում, ելույթ ունենալով, նախագահ Սարգսյանը, իր կուսակից խորհրդարանականներին դիմելով, պատվիրեց . «Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»:

Սակայն, այսօր իսկ, ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին իսկ օրը ՀՀԿ-ական պատգամավորներն անտեսեցին նախագահի պատվերը եւ լքեցին «խրամատը»: Նիստի սկզբում, քվեարկությունից հետո, ՀՀԿ-ական շատ պատգամավորներ դուրս եկան խորհրդարանի նիստերի դահլիճից: Լրագրողները որոշ պատգամավորներից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են լքում «խրամատը»: «Բայց ո՞ւր եմ գնում, սենյակ եմ գնում, ծալը փախել ա երևի»,- եղավ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) արձագանքը:

Առաքել Մովսիսյանը (Շմայս), լրագրողների հարցին ի պատասխան, հակադարձեց. «Ո՞ւր եմ գնում, դուք տեսա՞ք, որ գնում եմ: Մտնում եմ կաբինետ՝ աշխատասենյակս: Դավայ, յան տվեք սաղդ»: «Խրամատը» լքեցին նաեւ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը. «Այ տղա, լքող ըլնի, հետևին ձեռ կտամ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/09/08/495106/