Եթե անտարբեր չես. Իրավապաշտպանություն և քաղաքացիական ակտիվություն դասընթաց

Եթե անտարբեր չես. Իրավապաշտպանություն և քաղաքացիական ակտիվություն դասընթաց
Եթե անտարբեր չես. Իրավապաշտպանություն և քաղաքացիական ակտիվություն դասընթաց

Հարգելի երիտասարդ իրավաբաններ, լրագրողներ և ակտիվ երիտասարդներ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է ձեզ Իրավապաշտպանություն և քաղաքացիական ակտիվություն երկօրյա դասընթացի, որի ընթացքում դուք տեսական և գործնական գիտելիքներ ձեռք կբերեք իրավունքների պաշտպանության տարբեր մեխանիզմների վերաբերյալ:

Դասընթացի ավարտից հետո դուք հնարավորություն կունենաք նաև դիմել փոքրիկ դրամաշնորհի ձեր համայնքում որևէ խնդրի լուծման համար:

Դասընթացը նախատեսվում է իրականացնել մի քանի համայնքներում հետևյալ ժամանակացույցով՝

Եղեգնաձոր 11-12.10.2014 թ.(Արփա հյուրանոց, Գր. Նարեկացի 8/1, Եղեգնաձոր)

Իջևան 25-26.10.2014 թ. (Անցկացման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ)

Գավառ 01-02.11.2014 թ. (Անցկացման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ)

Աշտարակ 08-09.11.2014 թ. (Անցկացման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ)

Արտաշատ 15-16.11.2014 թ. (Անցկացման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ)

Մասնակցության համար սեղմեք այստեղ
Մասնակցության հաստատման և հարցերի դեպքում զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 094042268, կամ գրել [email protected] հասցեով: