Հայաստան ղազախ խաղաղապահներ ուղարկելը չի ​​դիտարկվում. Ղազախստանի ԱԳՆ

Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Interfax-Kazakhstan-ը, այս մասին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին:

«Խաղաղապահներ ուղարկելու մասին հարց չկա։ Երեկ ՀԱՊԿ հավաքական անվտանգության արտահերթ խորհրդում Հայաստանի վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Ընդհանուր առմամբ, տեղեկատվությունն ընդունված է։

Իհարկե, մենք ուզում էինք օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, քանի որ երկու կողմից էլ տարբեր տեղեկություններ են գալիս։ Ուստի, ընդհանուր առմամբ, պետությունների ղեկավարները որոշել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գնացել է այդ վայր, տեղում ստացել ամբողջական տեսլականը, ապա տեղյակ պահել պետությունների ղեկավարներին»,- ասել է Թլեյբերդին։