«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է մի քրեական գործով։
«Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է մի քրեական գործով: Հավելյալ տեղեկատվություն չենք տրամադրում՝ նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով», -ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։