ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հինգ հայ զինծառայողների Հայաստանին վերադարձնելը

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը Twitter-ում գրել է .

«Միացյալ Նահանգները ողջունում է  հայ զինծառայողների վերադարձի լուրը, ինչը դրական իրադարձություն է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում։

Հուսով ենք, որ մյուս բոլոր գերիները ևս շուտով կվերադառնան իրենց տները,և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել  առկա տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ»։