Արցախի Հանրապետության 170 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս․ ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները նոյեմբերի 3-ի դրությամբ։

Մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 38 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 144 մարդ, որից 123 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 104-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 170 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13800 մասնավոր անշարժ գույք, 2100 մասնավոր շարժական գույք, 3100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: