Վերին Լարսի անցակետում արգելված բեռ տեղափոխելու համար հայկական ուղևորափոխադրող ավտոբուս է կանգնեցվել

Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ դեսպանությունն աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։