Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել

Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել
Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել

Հայաստանի արտաքին գործերի Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիարկությունը հունիսի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից, նիստը վարելու են Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

Խորհրդի նիստի արդյունքներով Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։