Ջերմաստիճանը դարձյալ կնվազի

Ապրիլի 5-ին, 6-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:

Քամին հարավ-արևմտյան է` 2-5 մ/վ, ապրիլի 5-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: