2023թ-ին ստերջացված, պատվաստված շները կկրեն վարդագույն կլոր տարբերանշաններ

Երևան քաղաքում «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից 2023 թվականին ստերջացված, կատաղություն հիվանդության դեմ պատվաստված և վերապատվաստված շները կկրեն վարդագույն կլոր տարբերանշաններ։

Այս մասին հայտնում են Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից։

«Հիշեցնենք, որ կենդանիների ականջներին դակված տարբերանշանի գույնից ելնելով` կարող եք հասկանալ, թե որ թվականին է կենդանին պատվաստվել, արդյոք ունի՞ վերապատվաստման կարիք թե ոչ:

2019-դեղին,

2020-կանաչ (կլոր),
2021-փիրուզագույն,
2022-կարմիր,
2023-վարդագույն»,-ասված է հայտարարության մեջ։