Դավիթ Հարությունյանի հորեղբոր ու տատիկի կտակը եւ մնացյալ անշարժ գույքը

Դավիթ Հարությունյանի հորեղբոր ու տատիկի կտակը եւ մնացյալ անշարժ գույքը
Դավիթ Հարությունյանի հորեղբոր ու տատիկի կտակը եւ մնացյալ անշարժ գույքը

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր ունեցվածքի վերաբերյալ հարցին: Նա նշեց, որ հայտարարագրել է ամեն ինչ, քանի որ բացարձակ վստահ է՝ ոչ մի խնդիր չկա:

Հարցին, թե որտեղի՞ց իրեն այդքան անշարժ գույք, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.

«Ես չեմ ներկայացնի ձեզ Մոսկվայի կոմունալ բնակարանում իմ սենյակը, որն ինձ բաժին է հասել հորեղբորիցս: Նա կտակել է ինձ, և այնտեղ մինչև հիմա ապրում է հորեղբորս կինը: Դա հին պատմություն է: Ես կարծում եմ, որ ձեզ նաև չի հետաքրքրի իմ տատիկի կիսավարտ տունը, որը տատիկս ձեռք է բերել 70-ական թվականներին, իսկ ինձ որպես կտակ հասել է մինչև քաղաքականությամբ զբաղվելը: Երևի ձեզ չի հետաքրքրում այն սենյակը, որտեղ ես ապրել եմ 8 տարեկանից սկսած, որը հանդիսանում է իմ սեփականությունը, չի հետաքրքրի 800 քմ հողատարածքը Դիլիջանում, որը բաց աճուրդով ձեռք եմ բերել երեք տարի առաջ: Կարծում եմ՝ ամենաշատը ձեզ կարող է հետաքրքրել երկու տարածք՝ այն տունը, որտեղ ես եմ ապրում, և այն բնակարանը, որտեղ ես տեղափոխվեցի նախարար եղած ժամանակ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ ոմանք կհիշեն իր հորը և կհիշեն, թե որտեղ էր նրա տունը. այն Թումանյան փողոցում էր գտնվում: «Նախարարության տարիների ընացքում հորս մահից հետո մենք որոշեցինք, որ կվաճառենք այդ բնակարանը և դրա փոխարեն կգնենք ինձ համար բնակարան: Ճիշտ է, շենքը հին շենք էր, այնուամենայնիվ, մենք վաճառեցինք, դրա փոխարեն գնեցինք բնակարան, ապրեցինք այնտեղ: Իսկ այն տունը, որտեղ ես հիմա եմ ապրում, Դավթաշենում է:

Այդ հողատարածքը գնել եմ շատ ավելի վաղ, դեռևս մինչև նախարար դառնալը և դարձյալ գնել եմ աճուրդով չնչին գումարներով, որովհետև այդ տարածքը համարվում էր ամենաանհետաքրքիր տարածքներից մեկը: Ես դա գնել եմ իմ երեք ընկերների հետ միասին, այսինքն՝ մի հարևանս մի ընկերն է, մեկ այլ հարևանս մեկ այլ ընկերն է»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը: Կարդալ ավելին