Ազատամարտիկները ներխուժեցին դատական նիստերի դահլիճ

Ազատամարտիկները ներխուժեցին դատական նիստերի դահլիճ
Ազատամարտիկները ներխուժեցին դատական նիստերի դահլիճ

Այսօր ժամը 5-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանար պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի քննությունը: Բողոքարկվում է նրան կալանքի տակ պահելու որոշումը։

Մինչ դատական քննությունը՝ ազատամարտիկները եւ նրանց կողմնակիցները հավաքվել էին դատարանի շրջակայքում: Դատական նիստը պետք է դռնփակ լիներ, բայց ազատամարտիկներն ու նրանց կողմնակիցները ներխուժեցին նիստերի դահլիճ: Սակայն Վ. Ավետիսյանի փաստաբանը հորդորեց նրանց դուրս գալ դահլիճից, որպեսզի նիստը չհետաձգվի: Իսկ ազատամարտիկներից մեկը հայտարարեց, որ Վոլոդյա Ավետիսյանն է ուզում, որ իրենք դուրս գան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/10/10/394956/