Փոխնախարարը ռազմական ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը օգոստոսի 17-ին ռազմական ոստիկանության աշխատակիցներին  է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին, որը նախկինում զբաղեցրել է Վանաձորի ՌՈ բաժնի պետի պաշտոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գաբրիել Բալայանը  վստահություն է հայտնել, որ գնդապետ Զաքարյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակելը կնպաստի ռազմական ոստիկանության, զորամասերի հետ համատեղ աշխատանքների արդյունավետությանը, ինչպես նաև  զինված ուժերում արատավոր երևույթների դեմ իրականացվող միջոցառումների կանխմանը: