Համագործակցության նոր հնարավորություններ և հեռանկարներ կբացվեն տեղական ընկերությունների համար. Հակոբ Արշակյան

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահի և գործադիր տնօրենի հետ քննարկել ենք միության ընթացիկ ծրագրերը, ուղենշել՝ հնարավոր համագործակցության եզրերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

 «Շոշափվել են նաև խոշոր միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության հնարավորությունները, մասնավորապես՝ «IDEX 2021», «Expo Electronica», ինչպես նաև «Արմհայթեք», «Դիջիթեք» և այլ միջոցառումների մանրամասներ:

Այդպիսով, համագործակցության նոր հնարավորություններ և հեռանկարներ կբացվեն տեղական ընկերությունների համար: Հանդիպման ժամանակ կարևորել ենք նաև նախարարության ծրագրերի շրջանակներում համագործակցության հնարավորությունները` ի նպաստ Հայաստանում բարձր տեխնոլոգիական միջավայրի շարունակական զարգացման»,- գրել է Արշակյանը: