Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վիլնյուս- Երևան-Վիլնյուս երթուղով չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից տվել է Վիլնյուս-Երևան-Վիլնյուս երթուղով չվերթերի մեկնարկը:

Ինչպես  տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: