Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մարզային այցերի շրջանակներում այցելել եմ Մասիսի բժշկական կենտրոն։ Տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հետ շրջայց ենք կատարել հիվանդանոցում, ինչպես նաև ծանոթացել նոր կառուցվող հիվանդանոցի մանրամասներին։Ուզում եմ տեղեկացնել, որ պետական բյուջեի միջոցների հաշվին Մասիսում կառուցվելու է ամբողջությամբ նոր հիվանդանոց, որի նախագծանախահաշվարկային աշխատանքները կատարվել են դեռ անցյալ տարի, իսկ շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Նկարներից մեկում տեղադրում եմ հիվանդանոցի ապագա տեսքը»։