Եղվարդում «ԳԱԶ-3110» է այրվել

Օգոստոսի 29-ին, ժամը 14։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, որոնցից մեկը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել՝ 15:03-ին: Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան: