Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 17-18 տարեկան երկու տղա գողություններ են արել: Մարտի 31-ին նրանք ներկայացվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվեցին խոստովանական բացատրություն:
Պարզվել է որ երիտասարդները, համաձայնության գալով երրորդ ընկերոջ հետ, նրա մեքենայով մարտի կեսերին մեկնել են Արմավիրի մարզի Գայ գյուղ և կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից գողացել մարտկոցը: Հիմնավորվել է նաև, որ տղաները մի շարք այլ գողություններ են արել ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքում. մեքենաներից տարել են մարտկոցներ, գողության նպատակով կոտրել են մի շարք ավտոլվացման կետերի մետաղադրամ ընդունող սարքերը:
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են: