Դեպի ծաղկավոր խալաթ

Դեպի ծաղկավոր խալաթ
Դեպի ծաղկավոր խալաթ

Կիրակնօրյա նոթեր
Մեզ վրա ոնց որ էլ ոչ մի բան չի ազդում: Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում առաջարկեց Պուտինին, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն, ինչ-որ փաստաթուղթ ստորագրեց, իսկ Երևանում, բացի տարերային երկու ցույցից՝ նախագահականի ու ՀՀԿ գրասենյակի դիմաց, ոչինչ չի կատարվել:

Մենք երևի չենք էլ զգում, թե քաղաքական դաշտը գնահատելու մեր չափանիշներն ինչքան են ընկել: Նայեք, թե ինչ է կատարվում նույնպես հետսովետական Ուկրաինայի խորհրդարանում: Էնտեղ ծեծկռտուք է… տարին մի քանի անգամ: Երևի զարմանալի թվա, բայց ես իրոք դրական եմ գնահատում դա: Ուրեմն, էդ երկրի խորհրդարանում կան պատգամավորներ, խմբակցություններ, թևեր, որոնք սկզբունքներ ունեն, պատրաստ են դրա համար կռվել «մինչև առաջին արյունը»: Եվ հիմա նույն սկզբունքայնությամբ դիմադիր ու ընդդիմադիր գլխավոր կուսակցությունները միավորվում են նախագահ Յանուկովիչի շուրջ, որպեսզի մերժեն Մաքսային միության պարտադրվող գաղափարը, հակազդելով Մոսկվայի մաքսային ահաբեկչությանը՝ ուկրաինական անուշեղենի արգելքին և անցակետերի արհեստական խցանումներին: Ի դեպ, տնտեսական ազատություների մակարդակով Ռուսաստանն աշխարհում զբաղեցնում է 143-որդ տեղը՝ զիջելով նույնիսկ Տաջիկստանին, Հայիթիին, Գվինեային:

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ով երբեմն խելագարի տպավորություն է թողնում, իր երկրի շահերն էլ պաշտպանում է խելագարի պես: Ռուս վերլուծաբանները պարբերաբար բողոքում էին, որ Լուկաշենկոն «կթում» է Ռուսաստանը միասնական պետության մաս կազմելու դիմաց՝ անընդհատ արտոնություններ կորզելով իր երկրի տնտեսության համար: Ընդ որում, հազվադեպ է դիմում ինչ-որ խորամանկությունների, ավելի հաճախ՝ առճակատման, հակառակ նրա, որ Բելառուսը, թվում է, Ռուսաստանին այլընտրանք չունի, և Արևմուտքում «պատվում» է որպես Եվրոպայի վերջին բռնապետ:

Վերջերս նա դիմեց առանձնապես հանդուգն քայլի. Մինսկ հրավիրեց «Ուրալկալիում» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգարտներին, որին մեղավոր է համարում բելառուսական գործընկերոջից արտասահմանյան շուկաները դավադրաբար խլելու համար ու… ձերբակալեց: Հակառակ Ռուսաստանի վրդովմունքին, բելառուսական դատախազությունը Ռուսաստանից պահանջում է նաև իրեն հանձնել «Ուրալկալիումի» բաժնետերերից մեկին՝ միլիարդատեր Սուլեյման Կերիմովին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ