Գեներալ-մայորի կոչումներ՝ նախագահի հրամանագրերով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել։

Նախագահի հրամանագրերով՝ գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի ԱԲԱԶՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Ռուբենի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»: